Google Glass կիրառող ընկերությունները կարող են տարեկան 1 մլրդ դոլար խնայել
Չնայած այն բանին, որ շատերը Google Glass-ը համարում են ընդամենը սպառողական սարքավորում, դա կարող է զգալի ազդեցություն ունենալ բիզնեսի վրա, նկատում է Business Insider-ը:
Gartner ընկերության շուկայագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ համակարգչայնացված ակնոց և համանման սարքեր կիրառող ընկերությունները կարող են տարեկան մինչև 1 մլրդ դոլար խնայել` 3-5 տարում:
Այդ ակնոցը մուտք ունի ինտերնետ, համալրված է տեսախցիկով և հեռախոսի գործառույթներով, կարող է օգնություն ցույց տալ առողջապահության ոլորտի մարդկանց, որևէ արտադրությամբ զբաղվողներին և այլն:
Ներկայում նման` համակարգչայնացված ակնոց օգտագործող ընկերությունները 1%, են, սակայն Gartner-ի կանխատեսմամբ` տասը տարում այդ թիվը կհասնի 10%-ի:










