Գերիրական նկարչության հերթական գլուխգործոցները (լուսանկարներ)
Շոտլանդացի տաղանդավոր նկարիչ Փոլ Կադենն իր յուրահատուկ աշխատանքների շնորհիվ համարվում է գերիրական նկարչության լավագույն վարպետներից մեկը, ով ստեղծագործում է միայն մատիտով ու ջրաներկով, սակայն կարողանում է լուսանկարի էֆեկտով նկարներ ստանալ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, 49-ամյա շոտլանդացին նախքան որևէ կտավ նկարելը նախևառաջ ուսումնասիրում է դրա լուսանկարը, ինչից հետո միայն կարողանում է դրա ճշգրիտ կրկնօրինակը ստեղծել։
Ի դեպ, այդ լուսանկարներն արվել են աշխարհի ամենատարբեր անկյուններում՝ նկարչի կողմից։ Օրինակ՝ լուսանկարներից մեկում կարելի է տեսնել Բարսելոնայում կողք կողքի նստած տարեց զույգի, Հոնկոնգի փողոցներից մեկով անցնող անձրևանոցով տղամարդու, ինչպես նաև ցնցող դիմանկարներ, որոնք ապշեցնում են իրենց ճշգրտությամբ։
Նկարիչը կատարյալ արդյունքի հասնելու համար ուշադրություն է դարձնում ամենաչնչին մանրուքներին։ Ուստի զարմանալի չէ, որ աշխատանքներից յուրաքանչյուրն ավարտին հասցնելու համար միջինը պահանջվում է 3 ամիս։























