Apple ընկերությունը սկսել է Retina էկրանով iPad mini պլանշետների վաճառքը

13:52 • 12.11.13

Apple ընկերությունը սկսել է նոր սերնդի iPad mini պլանշետների առցանց պատվերների ընդունումը, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Retina էկրանով սարքը հասանելի կլինի գնորդներին 7 երկրներում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Չինաստան, Հոնկոնգ, ճապոնիա, Նոր Զելանդիա և Սինգապուր։ Արևմտյան Եվրոպայում նորույթը դեռևս հասանելի չէ։

 

 Retina էկրանով iPad mini-ին ներկայացվել էր հոկտեմբերի 22-ին՝ նոր iPad Air պլանշետի հետ միասին։
ԱՄՆ-ում սարքն արժե 399 դոլար՝ առանց հարկերի։

 

Apple ընկերությունը սկսել է Retina էկրանով iPad mini պլանշետների վաճառքը