Վլադիվոստոկում բացվել է հայտնի պատերազմական երգից Կատյուշայի արձանը

13:34 • 12.11.13

Վլադիվոստոկում ափ է դուրս եկել Կատյուշան. HTB-ն այսպես է հայտնում հայտնի երգի հերոսուհու արձանի տեղադրման մասին:

 

Երգում Կատյուշան, ինչպես հայտնի է, սահմանապահի էր սպասում, իսկ այս` Ամուր գետի ափին տեղադրված Կատյուշան կդիմավորի ու կճանապարհի զինվորականներին:

 

Տեղացիները պնդում են, որ իրենց Կատյուշան ամենաիսկականն է. այնտեղ ապրել է նման աղջիկ, որին էլ նվիրել են երգը:

Այդ կինը եղել է ոմն սահմանապահի կին՝ Եկատերինա Ալեքսեևան, որի մասին հայտնի է դարձել 1938-ին Խասան լճում ռազմական կոնֆլիկտի ժամանակ:

 

Սակայն կարծիք կա, որ երգը ստեղծվել է ավելի վաղ, ապա միայն հետո վերագրվել Ալեքսեևային:
Ռուսական հայտնի երգն արտասահմանում հայտնի է ճապոներեն, չինարեն և կորեերեն թարգմանություններով: