Մոսկվայում կբացվի Էրմիտաժի մասնաճյուղը

19:58 • 12.11.13

Ռուսաստանի պետական Էրմիտաժը մասնաճյուղ կբացի Մոսկվայում: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը՝ այս մասին հայտարարել է թանգարանի ցուցահանդեսների և զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Մատվեևը: Սակայն դեռևս չի նշվում, թե Մոսկվայի որ հատվածում կբացվի մասնաճյուղը:


Բացի Մոսկվայից` Էրմիտաժի մասնաճյուղեր կբացվեն Օմսկում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում և Դոնի Ռոստովում: Ըստ Մատվեևի` այս քաղաքներում մասնաճյուղերի բացումները կսկսվեն 2015 թվականից ոչ շուտ: Ռուսական մայրաքաղաքում Էրմիտաժի մասնաճյուղը կբացվի ամենավերջում:


Պետերբուրգյան թանգարանի մասնաճյուղեր կբացվեն «Մեծ Էրմիտաժ» ծրագրի շրջանակներում: Դրանք կենթարկվեն տարածքային իշխանություններին: