GammaPix. նոր հավելվածն օգնում է պարզել՝ որքանով է մարմինը ճառագայթման ենթարկվում

17:34 • 12.11.13

Առօրյայում օգտագործվող բազմաթիվ իրեր ճառագայթման աղբյուր են, և պարզելու համար, թե Ձեր մարմինը որքանով է ենթարկվում այդ ճառագայթմանը, կարելի է օգտագործել սմարթֆոնների համար նախատեսված նոր հավելվածը, նշում է Daily Mail-ը։ 

 

Ամերիկացի մասնագետների ու պաշտպանության նախարարության կողմից ստեղծված GammaPix հավելվածն օգտագործում է սմարթֆոնի տեսախցիկը տեղի գամմա-ճառագայթման աստիճանը որոշելու համար։
 

GammaPix-ն օգտատիրոջ սմարթֆոնը վերածում է ճառագայթման հայտնաբերման համար նախատեսված սարքի, որը գործում է տվյալ տարածքի լուսանկարների և տեսանյութերի սքանավորման տեխնոլոգիայի միջոցով։

 

Այն չափում է գամմա-ճառագայթների մակարդակը և նախազգուշացնում օգտատիրոջը դրանց առկայության մասին։
Մասնագետները նշել են, որ նոր տեխնոլոգիան այնքան զգայուն է, որ ընդամենը մի քանի վայրկյանում է «որսում» գամմա-ճառագայթները։

 

Հավելվածը հաջողությամբ փորձարկվել է, և ներկայում հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա գործող սմարթֆոնների ու պլանշետների համար։ Դրա գինը 5 դոլար է։


GammaPix. նոր հավելվածն օգնում է պարզել՝ որքանով է մարմինը ճառագայթման ենթարկվում