Google, Facebook և Microsoft ընկերությունները վստահեցնում են, որ չեն համագործակցում ԱՄՆ ԱԱԳ-ի հետ

09:30 • 12.11.13

Ոչ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը, ոչ այլ պետությունների կառավարություններ չեն ստացել օգտատերերի անձնական տվյալների հասանելիությունը։ Այդ մասին հայտարարել են Google, Facebook և Microsoft ընկերությունների ներկայացուցիչները, գրում է Russia Today-ը։

 

Եվրոպական խորհրդարանի լսումների ընթացքում, որտեղ քննարկվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից մի շարք երկրների քաղաքացիների էլեկտրոնային գաղտնալսման վերաբերյալ եվրոպական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, ինտերնետ ընկերությունների ներկայացուցիչները հերքել են իրենց մասնակցությունն ԱՄՆ ԱԱԳ գործունեությանը։
 

Google, Facebook և Microsoft ընկերությունները վստահեցնում են, որ չեն համագործակցում ԱՄՆ ԱԱԳ-ի հետ