Բառերի արվեստը. ամերիկացին մարդկանց դիմանկարները պատկերում է նրանց մասին գրված բառերով (ֆոտոշարք)

01:14 • 12.11.13

Երիտասարդ ամերիկացի նկարիչ Մայքլ Վոլպիսելին մասնագիտանում է մարդկանց և կենդանիների դիմանկարներ պատկերելու գործում, որոնք նա ստեղծում է բացառապես՝ տվյալ անձանց մասին գրված բառերից:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ Մայքլը նկարել սիրել է մանկուց, սակայն արվեստով սկսել է զբաղվել Իրաքյան պատերազմից հետո՝ ողնաշարի վնասվածքից ապաքինվելիս: Նկարելն օգնել է երիտասարդին՝  հաղթահարել դժվարությունները:


Օգտագորելով գրիչ և թանաք՝ ամերիկացին իրեն ոգեշնչող տարբեր մարդկանց է նկարում նրանց մասին երբևէ գրված հարյուրավոր բառերով: Նրա բառային արվեստի հավաքածուն ներառում է 16-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի, Հավայան ամենահայտնի երաժիշտ Israel Kamakawiwo’ole-ի, Հռոմի Հովհաննես Պողոս II պապի և այլ հայտնի դեմքերի դիմանկարները: Նա ստեղծել է նաև կատուների և շների պատկերներ, որոնց մասին հուզիչ պատմություններ են գրվել: