Ֆրենկ Սինատրան ցանկացել է պաշտպանել Միա Ֆերոուին Վուդի Ալենից. մանրամասներ «Դատարանում» գրքում

15:43 • 13.11.13

Հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրան ցանկացել է պաշտպանել իր նախկին կնոջը՝ Միա Ֆերոուին, Վուդի Ալենից. նա կարծում էր, որ ռեժիսորը նեղացնում էր իր նախկին կնոջը։ Այս մասին ասվում է հայտնի ամերիկացի փաստաբան Ալան Դերշովիչի «Դատարանում» գրքում, որում մեծ մաս է հատկացված նախորդ դարի 90-ական թվականներին Միա Ֆերոուի և Վուդի Ալենի միջև երեխաների վերաբերյալ ընթացող աղմկահարույց դատական գործընթացին, հայտնում է «Комсомольская правда»-ն։

 

Միան դատարան է դիմել, երբ իմացել է, որ իր այն ժամանակվա ամուսին Վուդի Ալենը սիրավեպ ունի իրենց որդեգրած դստեր՝ Սուն Իի հետ։ Սակայն գործին միջամտել է Միայի նախկին ամուսին Ֆրենկ Սինատրան, որը, պարզվում է, չէր մոռացել նրա մասին։ Նա անձամբ զանգահարել է Դերշովիչին, ով եղել է Միայի փաստաբանը, և առաջարկել ցանկացած օգնություն։

 

Առաջարկը բավականին երկիմաստ է հնչել, քանի որ Սինատրայի՝ մաֆիայի հետ ունեցած կապի մասին Ամերիկայում բոլորը գիտեին։ Ու թեև դեպքը տեղի էր ունենում ոչ թե 60-ական թթ., այլ 90-ական թթ., Սինատրան ցանկության դեպքում կկարողանար փչացնել յուրաքանչյուր մարդու կյանք, այդ թվում նաև հայտնի Վուդի Ալենի։

 

Սակայն փաստաբանն ասել է, որ իր մոտ ամեն ինչ վերահսկվում է, և ցանկացած միջամտություն դատարանի պատերից դուրս կարող է վնասել Միային։ Վերջինս այդ գործընթացը շահել է։

 

Վերջերս Vanity Fair ամսագիրը գրել էր Ֆերոուի խոստովանության մասին, որ իր որդու հայրը շատ հնարավոր է Սինատրան է, ոչ թե Վուդին։