Apple-ը սկսել է միջոցներ հավաքել Ֆիլիպիններում թայֆունից տուժածների համար
Apple ընկերությունը սկսել է միջոցներ հավաքել Ֆիլիպիններում «Հայան» թայֆունից տուժածների համար։ Համապատասխան գործառույթը բաց է ընկերության երաժշտության վաճառքի անվճար ծառայությունում՝ iTunes-ում, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Նախկինում Apple-ն արդեն մատուցել է նմանատիպ ծառայություն. 2012թ. օգտատերերը կարող էին միջոցներ փոխանցել Կարմիր խաչի ամերիկյան բաժնին, որը պայքարում էր «Սենդի» փոթորկի հետևանքների վերացման համար։ Այն ժամանակ հավաքվել էր մոտ 2.5 մլն դոլար։










