Դևիդ Բեքհեմը կփոխարինի Թոմ Քրուզին

11:46 • 13.11.13

Հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կնկարահանվի ռեժիսոր Գայ Ռիչիի ֆիլմում, գրում է ДНИ.ru-ն։

 

Բեքհեմի գլխավոր դերակատարմամբ «The Man From U.N.C.L.E» անվանումով ֆիլմի էկրաններին հայտնվելու ամսաթիվը դեռևս պարզ չէ։ Հայտնի ֆուտբոլիստի հոլիվուդյան դեբյուտի մասին առաջինն իմացել են, բնականաբար, պապարացիները։ Նրանք նկատել են Բեքհեմին Լոնդոնի հրապարակներից մեկում, որտեղ ընթացել են ֆիլմի նկարահանումները։

 

Պարզվել է, որ ֆուտբոլիստը ֆիլմում կզբաղեցնի դերասան Թոմ Քրուզի տեղը, ով հաստատված էր դերում, սակայն հրաժարվել էր անձնական պատճառներով։