Ֆրենսիս Բեկոնի աշխատանքը դարձել է ամենաթանկ վաճառված արվեստի գործը՝ $142 մլն
Բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի աշխատանքը գնային ռեկորդ է սահմանել` դառնալով երբևէ վաճառված ամենաթանկ արվեստի գործը, այս մասին հայտնում է BBC-ն:
Իր գործընկեր Լուսիեն Ֆրոյդին պատկերող նրա աշխատանքը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 142 մլն ԱՄՆ դոլարով:
Եռապատկերը (1969) համարվում է Բեկոնի մեծագույն գլուխգործոցներից մեկը:
Հետաքրքրական է, որ գործը Christie's աճուրդում վաճառվել է 6 րոպե տևած լարված սակարկումից հետո:
Նախկինում ամենաթանկ աշխատանքը համարվում էր Էդվարդ Մունքի «Ճիչը», որն անցած տարի վաճառվել էր 119.9 մլն դոլարով:










