Նոր Chrome-ում հնարավոր կլինի գտնել «աղմկող» ներդիրները
Google ընկերությունը Chrome 32 բրաուզերի բետա-վերսիայում ընգրկել է գործառույթ, որը թույլ է տալիս որոշել, թե բացված ներդիրներից որում է աուդիո նվագում: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ այս մասին Google-ը պատմել է Chrome-ին նվիրված բլոգում:
Նման ներդիրները բրաուզերում տարբերակվում են բարձրախոսի տեսքով հատուկ նշանով, որը գտնվում է ներդիրը փակելու համար նախատեսված «խաչ» նշանի կողքին: Բացի բարձրախոսից՝ նոր Chrome-ում կան 2 այլ ցուցիչներ՝ տեսանյութ ձայնագրելու և նկարը հեռուստացույցին փոխանցելու համար:
Google-ը նաև թարմացրել է «նոր արտաքին տեսքով» Windows 8-ի համար նախատեսված Chrome-ը:










