Ամերիկյան հեռուստաընկերությունը Եկատերինա Մեծի մասին սերիալ կնկարահանի
The Walt Disney Co. ընկերությանը պատկանող ամերիկյան ABC հեռուստաընկերությունը սերիալ կնկարահանի ռուսական կայսրուհի Եկատերինա Մեծի մասին, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։
Սյուժեի հիմքում կլինի ամերիկացի պատմաբան Ռոբերտ Մեսիի «Եկատերինա Մեծ. կնոջ դիմանկարը» գիրքը, որը լույս է տեսել 2012թ. սեպտեմբերին։
Հեռուստասերիալի եթերում հայտնվելու ամսաթիվը դեռևս որոշված չէ։










