Գերմանական գրքի շուկայում ավելանում են «բացահայտող» բեսթսելերները

12:33 • 13.11.13

Ի՞նչ ընդհանուր բան կա հավաքարարների, գանձապահների, մասնավոր լրտեսների և ուսուցիչների միջև։ Նրանք բոլորը գրքեր են գրում։

 

Նոր ժանրը Գերմանիայի գրքի շուկայում հեղինակություն է վայելում՝ այսպես ասած՝ «պրոֆեսիոնալ հիշողությունների» ժանրը, գրում է Deutsche Welle-ն։

 

Հուշագրություններ գրում են ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, և այդ գրքերը մեծ պահանջարկ ունեն ընթերցողների շրջանում։ Նույնիսկ Գերմանիայի ամենախոշոր հրատարակչություններն են հետևում այդ միտումներին։

 

Նման գրքերի տարածումը բացատրվում է ընթերցողներին անհասանելի կյանքի տարբեր ոլորտների գաղտնիքների բացահայտման խոստումներով։ Դա կարող են լինել իսկապես գաղտնի մասնագիտությունների բացահայտումներ, ինչպես, օրինակ, լրտեսությունը։

 

Նման ժանրի գրքերի համար անհամապատասխան մասնագիտություններ չեն լինում, կարծում է Bastei Lübbe հրատարակչության գիտահանրամատչելի գրքերի բաժնի ղեկավար Սաբինե Նիմայերը։