Motorola-ն ներկայացրել է նոր Moto G սմարթֆոնը
Այսօր Motorola-ն պաշտոնապես ներկայացրել է իր նոր` Moto G սմարթֆոնը, որը գտնվում է տնտեսող սարքերի դասակարգում: Այս մասին հաղորդում է The Verge-ին:
Սարքը ունի 4 միջուկանոց Snapdragon 400 պրոցեսոր, 1 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 4.5 դույմանոց էկրան և 5 մեգապիքսելանոց ֆոտոխցիկ: Սարքը տեսականորեն կարող է առանց վերալիցքավորման աշխատել 1 օր:
8 գիգաբայթ հիշողությամբ սմարթֆոնը կարժենա 179 դոլար, իսկ 16 գիգաբայթ հիշողության դեպքում հեռախոսի գինը կկազմի 199 դոլար:










