Ռոբոտի «ինքնասպանությունը». տնային մաքրող սարքը միացել է ինքն իրեն, բարձրացել էլեկտրական սալիկի վրա ու այրվել
Ավստրիական Հինթերսթոդեր նահանգում տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել. ոչ մեծ մաքրող ռոբոտը հանկարծակի ինքն իրեն միացել է, բարձրացել էլեկտրական սալիկի վրա ու այրվել, գրում է newsru.com-ը։
Տեղական մամուլը պատահածն անվանում է «ռոբոտի առաջին ինքնասպանություն», որը հոգնել էր իր միապաղաղ և հոգնեցնող աշխատանքից։
Ռոբոտն այրել է ոչ միայն իրեն, այլև բնակարանը։ Հրդեհի պատճառով հրշեջները ստիպված են եղել ժամանակավորապես տարհանել բնակիչներին։
Այդ օրը 44-ամյա տանտերը ռոբոտին դրել էր սեղանին, որպեսզի մաքրի այն, այնուհետ անջատել ու գնացել կնոջ և որդու հետ զբոսնելու։ Մինչ տանը ոչ ոք չի եղել, ռոբոտը հանկարծակի միացել է, անցել սեղանի վրայով, մի կողմ հրել կաթսան, բարձրացել էլեկտրական սալիկի վրա, որը նույնպես միացված է եղել։
Այժմ տանտերը պատրաստվում է ռոբոտին վաճառած ընկերությունից փոխհատուցում պահանջել։










