2017-ին սմարթֆոններն օգտատերերից խելացի կլինեն. վերլուծաբաններ
Մինչ 2017թ. սմարթֆոններն իրենց օգտատերերից խելացի կլինեն, կարծում են վերլուծաբանները, սակայն ոչ այն պատճառով, որ սարքերն ինտելեկտով կօժտվեն, այլ կունենան տվյալների հասանելիություն և դրանք ուսումնասիրելու կարողություն, գրում է Корреспондент-ը։
Սմարթֆոններն ու այլ գաջեթներ կիմանան օգտատիրոջ մասին ամեն ինչ՝ հետևելով նրան առօրյա կյանքում և ազատելով բազմաթիվ խնդիրներից։
Սմարթֆոնների «կանխագուշակումները» հիմնված կլինեն օգտատիրոջ մասին տեղեկությունների հիման վրա, որոնք կմշակվեն cognizant computing տեխնոլոգիայի օգնությամբ։
Նման զարգացմամբ սցենարի մասին նշել է Gartner վերլուծական ընկերությունը՝ Բարսելոնայում անցկացվող Gartner Symposium/ITxpo 2013 միջոցառման շրջանակում։
«Սմարթֆոնները դառնում են ավելի խելացի և կգերազանցեն ձեզ 2017թ.։ Ճանապարհային խցանումնների դեպքում ձեզ ավելի շուտ կարթնացնեն, որպեսզի դուք բաց չթողեք հանդիպումը ձեր ղեկավարի հետ, կամ պարզապես ձեր փոխարեն ներողություն կխնդրեն գործընկերոջից, եթե հանդիպումը նախատեսված է նրա հետ»,- ասում է Gartner ընկերության հետազոտությունների գծով փոխնախագահ Կարոլինա Միանեզին։
Նրա կարծիքով՝ նախ կհայտնվեն ծառայություններ, որոնք թույլ կտան էական ժամանակ խնայել։










