Կունսի «Փուչիկներից շունը» Christie's-ում վաճառվել է 58 մլն դոլարով
Պողպատե նարնջագույն փուչիկներից պատրաստված շան «քանդակը», որի հեղինակն է Ջեֆ Կունսը, Նյու Յորքում կայացած Christie’s աճուրդի շրջանակներում վաճառվել է 58.405 մլն դոլարով, այս մասին հայտնում է РИА-Новости-ն։
Վաճառված նմուշի բարձրությունը գրեթե 3 մ է, իսկ քաշը՝ 1 տոննա։
Կունսը ստեղծել է պողպատե փուչիկներից պատրաստված մի ամբողջ շարք, որն արտացոլում է քանդակագործի՝ մանկության տարիների փուչիկներով տարված լինելու փաստը։
Ընդհանուր առմամբ, նա պողպատե փուչիկներից 5 հսկայական շուն է պատրաստել, որոնցից յուրաքանչյուրը տարբեր գույն ունի։
Բացի այս նմուշից, աճուրդում 57.285 մլն դոլարով վաճառվել է նաև Էնդի Ուորհոլի «Կոկա-Կոլա» կտավը։










