Թինա Թըրները պաշտոնապես հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից
Լեգենդար ամերիկացի երգչուհի Թինա Թըրները հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից, հայտնում է Washington Post-ը` վկայակոչելով Բեռնում ամերիկյան դեսպանատունը: Այնտեղ նա փաստաթուղթ է ստորագրել Շվեյցարիայի քաղաքացիություն ընդունելու մասին:
Ըստ այդմ` 18 տարի Շվեյցարիայում ապրող Թըրները պաշտոնապես հրաժարվել է իր քաղաքացիությունից. ավելի վաղ նա ասել է, որ հայրենիքի հետ իրեն քիչ բան է կապում:
74-ամյա Թըրներն ապրիլին շվեյցարական անձնագիր էր ստացել: Դրա համար նա ուսուցիչ էր վարձել և գերմաներեն սովորել: 2009-ին նա թողել էր բեմը: Ամռանը երգչուհին ամուսնացել է գերմանացի պրոդյուսեր Էրվին Բախի հետ:










