Twitter-ն օգտատերերին թույլ կտա թվիթներից հավաքածուներ կազմել
Twitter սոցիալական ցանցը թույլ կտա օգտատերերին թվիթներից հավաքածու կազմել, որոնք նվիրված կլինեն որոշակի թեմայի: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է նոյեմբերի 12-ին սոցիալական ցանցի պաշտոնական բլոգում: Նոր գործառույթը մոտ ժամանակներս հասանելի կդառնա Tweetdeck-ի միջոցով, գրում է lenta.ru-ն:
Tweetdeck-ից օգտվողները կկարողանան ընտրված թվիթների ցուցակում ընդգրկել ցանկացած թվիթ, որոնք կդասավորվեն ժամանակագրորեն: Յուրաքանչյուր նման հավաքածու կունենա իր յուրահատուկ անվանումը, հասցեն և կլինի հանրային, այսինքն՝ Twitter-ի օգտատերերը կկարողանան հետևել դրանց թարմացումներին: Ընդ որում՝ մեկ հավաքածուի վրա կկարողանա աշխատել միանգամից մի քանի մարդ:
Twitter-ում արդեն կա նման գործառույթ, որը թույլ է տալիս հավաքել թվիթները՝ կախված դրանց հեղինակներից: Սակայն այդ ցանկերում երևում են բոլոր թվիթները, և գտնել հաղորդագրություն, որը նվիրված է որոշակի թեմայի, հնարավոր չէ:










