Վավերագրող Վարդան Դանիելյանը հաղթող է ճանաչվել Կիպրոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում

16:36 • 13.11.13

Վավերագրող Վարդան Դանիելյանն իր «Կարճ հաղորդագրություն» ֆիլմով հաղթող է ճանաչվել Կիպրոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում՝ «վավերագրական ֆիլմեր» անվանակարգում:

 

Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

 

Ֆիլմն ավելի վաղ ճանաչվել էր Նորարար փորձառական արվեստի կենտրոնի «ՄԷԿ ԿԱԴՐ» 2013 կինոփառատոնի լավագույն հայկական կարճ ֆիլմը: