Ռուս տիեզերագնացը պատահաբար Միջազգային տիեզերակայանը «վարակել» է համակարգչային վիրուսով
Երկրից 354 կմ հեռավորության վրա գտնվող Միջազգային տիեզերակայանը (ՄՏԿ) ռուս տիեզերագնացի մեղքով «վարակվել է» համակարգչային վիրուսով, ինչը տեղի է ունեցել USB կրիչի միջոցով, հայտնում է Daily Mail-ը։
Այս մասին հայտարարել է կիբերանվտանգության ոլորտի ռուս մասնագետ Եվգենի Կասպերսկին՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել վերջերս։
Կասպերսկին չի նշել, թե կոնկրետ ինչ տեսակի վիրուս է գրոհել ՄՏԿ-ն, սակայն ասել է, որ այն վնասազերծելու համար մեծ ջանքեր են գործադրվել։
Մասնագետն ընդգծել է, որ կիբերհարձակումների սպառնալիքը չափազանց մեծ է անգամ այն պարագայում, երբ համակարգը միացված չէ համացանցին, ինչպես որ Միջազգային տիեզերակայանի դեպքում է։










