«Մոխրագույնի 50 երանգները» վեպի էկրանավորումը հետաձգվել է մինչև 2015թ.
Է. Լ. Ջեյմսի աղմկահարույց «Մոխրագույնի 50 երանգները» վեպի էկրանավորումը հետաձգվել է մինչև 2015թ., հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Digital Spy-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆիլմը կթողարկվի հաջորդ տարվա օգոստոսին։ Այժմ ֆիլմի ստեղծողները հայտնել են, որ կթողարկեն այն 2015թ., Սիրահարների տոնի նախօրեին։
Ֆիլմի ռեժիսորը կլինի Սեմ Թեյլոր Ջոնսոնը։ Գլխավոր դերերում հանդես կգան Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը։










