Apple ընկերությանը կասկածում են խարդախության մեջ

11:15 • 14.11.13

Միլանի դատախազությունն ամերիկյան Apple ընկերությանը կասկածում է հարկերից խուսափելու մեջ։ Քննիչները կարծում են, որ ամերիկյան ընկերության տեղի մասնաճյուղն ավելի քան 1 մլրդ եվրոյի հարկեր է թաքցրել, գրում է ДНИ.ru-ն։

 

Իտալիայի ոստիկանությունից հայտնել են, որ կասկածվում են ընկերության 2 աշխատակիցներ։ Սակայն նրանց անունները դեռևս չեն բացահայտվում՝ հետագա հետաքննությանը չխանգարելու համար։ Դատախազները կարծում են, որ կասկածյալները 2010թ. և 2011թ. հարկային մարմիններին ներկյացրել են իջեցված ցուցանիշներով հաշվետվություններ։ Այդ տվյալներն իջեցվել են 206 և 853 մլն եվրոյով՝ համապատասխանաբար։

 

Որոշ տվյալներով՝ Իտալիայի տարածքում վաստակած միջոցների մի մասը խարդախ սխեմաներով գրանցվել է Apple-ին ենթակա իռլանդական ընկերության հաշվին։ Դա թույլ է տվել ամերիկյան հսկային օգտվել հարկային ոլորտում մի շարք առավելություններից։
 

Apple ընկերությանը կասկածում են խարդախության մեջ