Անգլիական «Բեովուլֆ» էպոսի հիման վրա բազմասերիանոց ֆիլմ կնկարահանվի

22:14 • 14.11.13

Ամերիկյան SyFy հեռուստաալիքի եթերում կհայտնվի «Բեովուլֆ» (Beowulf) անգլիական էպոսի բազմասերիանոց էկրանավորումը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Entertainment Weekly-ին հղումով:


Նոր բազմասերիանոց ֆիլմի սցենարը կհեղինակի Մեթ Գրինբերգը, ով հայտնի է որպես սարսափ ֆիլմերի սցենարիստ: Նախագծի մասին հավելյալ տեղեկություն դեռևս չի հաղորդվում:


Անգլոսաքսոնյան «Բեովուլֆ» էպոսը գրվել է VIII դարում, սակայն մեր օրեր հասած ամենահին ձեռագիրը պատկանում է XI դարին: Էպոսը ներկայացնում է գլխավոր հերոսի՝ Բեովուլֆի հաղթանակը երեք հրեշների նկատմամբ: