Փհենյանը կստեղծի գիտության վրա հիմնված առաջին տնտեսությունը. Հս. Կորեայի վարչապետ

11:49 • 14.11.13

Հյուսիսային Կորեայի վարչապետ Պակ Բոն Դյուն հայտարարել է, որ գիտության վրա հիմնված աշխարհում առաջին տնտեսությունը կստեղծվի իր երկրում, հայտնում է Взгляд-ը։

 

Պաշտոնյան վստահություն է հայտնել, որ Կիմ Չեն Ընի ղեկավարման օրոք Հյուսիսային Կորեան կունենա առաջատար տնտեսություն, որը հիմնված կլինի գիտության վրա։

 

Ներկայում պաշտոնական Փհենյանը քննարկում է ազգային զարգացման ոլորտում գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանն առաջնային կարևորություն տալու հարցը։

 

Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն իր հերթին ասել է, որ «պետության ամրապնդման, տնտեսության զարգացման գործում իրենց ավանդն ունեցած ինժեներների ու գիտնականների համար ղեկավարությունը կանի ամեն ինչ»։
 

Փհենյանը կստեղծի գիտության վրա հիմնված առաջին տնտեսությունը. Հս. Կորեայի վարչապետ