Մոնղոլիայի Գոբի անապատում հազվագյուտ դինոզավրերի գաղութ են հայտնաբերել

01:17 • 14.11.13

Ճապոնական Հոկայդո կղզու համալսարանի հնագետները Մոնղոլիայի Գոբի անապատում դինոզավրերի առավել քիչ հայտնի տեսակի (therizinosaurus) գաղութ են հայտնաբերել: Ճապոնացի գիտնականներն իրենց արշավախմբի հաջողության մասին հայտնել են Հնագետների միության ամենամյա ժողովի ժամանակ՝ Լոս Անջելեսում: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

 

Հայտնաբերված բրածոները թույլ են տալիս գիտնականներին՝ ենթադրել, որ չափսերով առավել փոքր արարածները մարդամոտ կենդանիներ են եղել: Դրանք բնակվել են մոտ 70 մլն տարի առաջ և աչքի են ընկել իրենց արտասովոր արտաքինով: Therizinosaurus տեսակին բնորոշ է եղել խոշոր մարմինը, երկար պարանոցը, հաստ ոտքերը և փոքր գլուխը:

 

 

Մոնղոլիայի Գոբի անապատում հազվագյուտ դինոզավրերի գաղութ են հայտնաբերել