Ջենիֆեր Հադսոնն աստղ է ստացել Փառքի ծառուղում (լուսանկարներ)

14:08 • 14.11.13

Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի է ունեցել ամերիկյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Հադսոնի աստղի բացումը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Հադսոնի դեբյուտը տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ՝ «Ամերիկյան կուռք» հեռուստանախագծի շրջանակներում։ Մրցույթում նա զբաղեցրել է միայն 7-րդ տեղը, և դրա ավարտից հետո նկարահանվել Բիլ Կոնդոնի «Երազանքի աղջիկը» ֆիլմում՝ մարմնավորելով Էֆիին։

 

Արդյունքում՝ Հադսոնը ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ՝ որպես 2-րդ պլանի լավագույն դերասանուհի։