Աշխարհի ամենաթանկ տեսախցիկը՝ ոսկեզարդ և բնական կաշվե տուփով Leica Luxus II-ն, աճուրդի է հանվել (լուսանկարներ)
Աշխարհի հազվագյուտ տեսախցիկներից մեկը՝ Leica Luxus II-ը, որը ներկայացվել է 12 տարի առաջ՝ BBC-ի՝ անտիկ իրերի վերլուծությանը նվիրված՝ Antiques Roadshow հեռուստաշոուի ժամանակ, աճուրդի է հանվում 1.7 մլն ֆունտ ստերլինգով:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ տեսախցիկի համար նախասահմանված գինը ռեկորդային է: Leica Luxus II-ի միակ մոդելը զարդարված է ոսկով, իսկ տեսախցիկի տուփը պատրաստված է մողեսի կաշվից: Մեզ հասած տեսախցիկը միակն է այն 4 հատուկ մոդելներից, որոնք թողարկվել էին 1932-ին:

.jpg)










