Ձյան փաթիլները` մակրոլուսանկարներով

12:34 • 14.11.13

Ռուսաստանում Twitter-ի հիմնական քննարկման առարկան Մոսկվայում այսօր տեղացած ձյունն է, ինչպես արձանագրում է «Դոժդ» հեռուստաալիքը:

 

Իսկ արդիական թեմայի հետ տարածվում են նաև մոսկվացի լուսանկարիչ Ալեքսեյ Կլյատովի լուսանկարները, որոնցում պատկերված են ձյան փաթիլներն ու բյուրեղները` խոշորացված տարբերակով:

 

Կլյատովը ձյան մակրոնկարահանում է իրականացնում հենց իր բակում` օգտագործելով ընդամենը Canon A650` մակրոնկարահանման հատուկ համալրումով: Վերջինս Гелиос 44M -5 խորհրդային հին լուսանկարչական սարքից է: Ֆոն է ծառայել բրդե գործվածքը, նկարված է բնական լույսի պայմաններում:

 

Լուսանկարիչն անձամբ է համոզվել, որ երկու միանման ձյան փաթիլ չի լինում: