ԱՄՆ-ն 2017թ. կհրաժարվի ռուսական «Սոյուզների» ծառայություններից. ՆԱՍԱ

12:24 • 14.11.13

ԱՄՆ-ն 3.5 տարուց լիովին կհրաժարվի իր տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) հասցնելու համար «Ռոսկոսմոս»-ի «Սոյուզ» հրթիռների առաջարկած ծառայություններից, ինչի մասին տեղեկացրել է ՆԱՍԱ-ի տնօրեն Չարլզ Բոլդենը։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության ղեկավարի խոսքով՝ ամերիկյան նոր տիեզերանավն իր առաջին թռիչքը դեպի ՄՏԿ կիրականացնի 2017թ.։ Իսկ մինչ այդ կշարունակի օգտվել ռուսական արտադրության «Սոյուզներից»։

 

Ըստ փորձագետների հաշվարկների՝ անցած մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ն Ռուսաստանին 1 ամերիկացի տիեզերագնացի փոխադրման համար վճարել է 65 մլն դոլար։

 

ԱՄՆ-ն 2017թ. կհրաժարվի ռուսական «Սոյուզների» ծառայություններից. ՆԱՍԱ