Թայֆուններն առավել վտանգավոր են դարձել կլիմայի փոփոխության պատճառով. ՄԱԿ-ի գիտնականներ

10:03 • 14.11.13

Կլիմայի փոփոխությունն ազդում է այնպիսի արևադարձային փոթորիկների աճող հզորության վրա, ինչպես Ֆիլիպիններին պատուհասած «Հայան» թայֆունն էր, հայտարարել են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գիտնականները, գրում է Взгляд-ը։

 

Մասնավորապես, ՀՕԿ-ի մասնագետները նշել են, որ թեև չի կարելի գլոբալ տաքացմանը մեղադրել կոնկրետ փոթորկի առաջացման համար, «Հայան» թայֆունը դարձել է բնական աղետների շարքից միայն մեկը, որոնք հաճախակիացել են վերջին շրջանում։

 

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ ծովի մակարդակի բարձրացման պատճառով մոտակա շրջանների բնակիչներն առավել խոցելի են փոթորիկների համար։

 

Համաշխարհային բանկի նախագահն ասել է, որ 5-րդ աստիճանի վտանգավոր թայֆունները, ինչպես «Հայանը», սովորաբար հայտնվում են մի քանի տասնամյակը մեկ, սակայն սա արդեն 2-րդ նման թայֆունն է շրջանում մեկ ամսվա ընթացքում։

 

Թայֆուններն առավել վտանգավոր են դարձել կլիմայի փոփոխության պատճառով. ՄԱԿ-ի գիտնականներ