Volkswagen-ը ետ է կանչում մոտ 2.5 միլիոն մեքենա
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը ետ է կանչում իր հայտնի մոդելի շուրջ 2.5 միլիոն մեքենա, որոնցում տեխնիկական խնդիրներ են հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դրանց թվում կան Tiguan մոդելի մոտ 800.000 մեքենաներ, որոնք կարող են խնդիրներ ունենալ լուսարձակների հետ, իսկ 250.000 Amarok մեքենաները կարող են վառելիքի արտահոսքի խնդիր ունենալ:
Ավելի քան 500.000 մեքենա ետ է կանչվում Չինաստանում, որտեղ պետական մարմինները խնդիրներ են նկատել մի քանի մոդելների փոխանցման տուփերում:










