Նյու Յորքում $105 միլիոնով վաճառվել է Էնդի Ուորհոլի ամենաթանկ աշխատանքը

08:49 • 14.11.13

Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի «Արծաթե ավտոմեքենայի ավտովթարը (Կրկնակի աղետ)» աշխատանքը նոյեմբերի 13-ին Նյու Յորքում աճուրդի ժամանակ վաճառվել է 105,4 միլիոն դոլարով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Sotheby’s աճուրդի կայքին:


1963 թվականին ստեղծված մետաքսի վրա փորագրությունը վաճառվել է անանուն գնորդի: Դրա գնահատված արժեքը պաշտոնապես չէր հայտարարվել, սակայն ենթադրվում էր, որ արժեքը կարող է գերազանցել 60 միլիոն դոլարը:


«Արծաթե ավտոմեքենայի ավտովթարը» Ուորհոլի յոթ աշխատանքներից մեկն է, որոնք ժամանակակից արվեստի այլ նմուշների հետ միասին ներկայացվել են աճուրդին: Մասնավորապես, միլիարդեր Ստիվ Կոենի հավաքածուից նրա Էլիզաբեթ Տեյլորի դիմանկարը (Liz #1, 1963) և «5 մահը (Փիրուզագույն աղետ)» վաճառվել են 20,3 և 7,3 միլիոն դոլարով: