Yahoo!-ն 100-ից ավելի առաջին կարգի դոմեն կվաճառի
Yahoo! ընկերությունը հայտարարել է իրեն պատկանող մի շարք դոմենների վաճառքի մասին, գրում է lenta.ru-ն:
Ընդհանուր առմամբ, վաճառքի կհանվի հարյուրից ավելի առաջին կարգի դոմեն: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ Yahoo!-ն որոշել է ազատվել ժամանակին գնած դոմեններից այն պատճառով, որ դրանք այդպես էլ չեն կիրառվել:
«Այժմ մենք որոշել ենք դրանք վերադարձնել համացանց»,- ասված է հայտարարության մեջ: Վաճառքը կտևի 7 օր:
Վաճառքի հանված դոմենների ամբողջական ցանկում 305 հասցե կա: Դրանցից ամենաթանկը՝ av.com-ը, առաջարկվում է գնել մեկից մինչև մեկուկես միլիոն դոլարով: sandwich.com-ը կարելի է գնել 50-100 հազար դոլարով, truestory.com-ը՝ ավելի էժան, դրա նվազագույն արժեքը 10 հազար դոլար է:










