Կանադացի դերասանուհին դատապարտվել է մոտ կես տարվա ազատազրկման՝ Ալեք Բոլդուինին հետապնդելու համար
Կանադայի քաղաքացի Ժենևև Սաբուրենը մեղավոր է ճանաչվել հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինին հետապնդելու համար: Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի դատավոր Ռոբերտ Մանդելբաումը նրան դատապարտել է 6 ամսվա ազատազրկման, ինչպես նաև արգելել նրան մոտենալ Բոլդուինին և նրա կնոջը 5 տարվա ընթացքում, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Ես ոչ մի վատ բան չեմ արել: Ես անմեղ եմ: Դուք հիմա սխալ եք թույլ տալիս»,-ասել է 41-ամյա դերասանուհին դատավճռի կայացումից հետո:
Դատավոր Մանդելբաումը Սաբուրենին դատապարտել է նաև 30-օրյա ազատազրկման` դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար. դերասանուհին պարբերաբար ընդհատել է ոչ միայն դատախազներին, այլև իր փաստաբանին և խանգարել վարել գործընթացը: Այսպիսով՝ նա բանտում կանցկացնի յոթ ամիս:










