20 տարուց շաքարախտով հիվանդ կլինի մոլորակի բնակչության 10 տոկոսը. զեկույց
Շաքարախտի համաշխարհային ֆեդերացիան զեկույց է հրապարակել, որի համաձայն 2035-ի դրությամբ շաքարախտով հիվանդ է լինելու Երկրի բնակչության 10%-ը, հայտնում է The Time-ը:
Երեկ` Շաքարախտի միջազգային օրվա առիթով հրապարակված զեկույցում ասվում է, որ մինչև այս տարվա վերջ աշխարհում շաքարախտով հիվանդների թիվը կհասնի 382 մլն-ի: Իսկ 22 տարի անց՝ 592 մլն-ի, ինչը նշանակում է, որ այդ հիվանդությունը կունենա Երկրի բնակչության ամեն տասներորդը:
Շաքարախտով հիվանդների թվի աճ կգրանցվի մասնավորապես զարգացող երկրներում:
Այսօր աշխարհում ամեն 6 վայրկյանը մեկ 1 մարդ է մահանում շաքարախտից: Տարեկան այդ թիվը կազմում է 1,5 մլն:










