Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով տուժածներին հնարավոր է օգնել Facebook-ի միջոցով
Ֆիլիպիններում «Հայան» թայֆունի հետևանքով տուժածներին արդեն դրամական օգնություն կարող է ցուցաբերել Facebook սոցիալական ցանցի ցանկացած օգտատեր, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Էջի վերևում հայտնվել է հատուկ կոճակ՝ գումարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու Կարմիր մահիկի հաշվին փոխանցելու համար։
«Նվիրաբերեք հիմա՝ Ֆիլիպիններին արտակարգ օգնություն տրամադրելու համար։ Փոխանցված գումարը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ու Կարմիր մահիկին՝ թայֆունից տուժածներին օգնելու համար»,-ասված է միջազգային կազմակերպության Facebook-յան էջում։
Վերջին պաշտոնական թվերի համաձայն՝ Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհվել է 2.300 մարդ, ավելի քան 4.400 մարդ ապաստան է ստացել ՄԱԿ-ի տարհանման կենտրոններում։










