Ամերիկյան դատարանը մերժել է Google-ի դեմ գրողների հայցը

10:15 • 15.11.13

Ամերիկյան դատարանը մերժել է գրողների հայցը, որոնք մեղադրել էին ամերիկյան Google ընկերությանը միլիոնավոր գրքեր սքանավորելու և դրանց հատվածներին օնլայն-հասանելիություն ապահովելու համար, հաղորդում է interfax.ru-ն:

 

2005 թվականին ինտերնետ հսկային դատի էին տվել հեղինակային իրավունքի խախտման համար՝ հսկայական թվային գրադարան ստեղծելու հետ կապված: Ընկերությունը հայտարարել է, որ այդ գործի հաջողության դեպքում կարող է ստիպված լինել 3 միլիարդ դոլարից ավելի գումար վճարել:

 

Նյու Յորքի դատարանի դատավորը որոշել է, որ այն ձևը, որով աշխատում է Google Books-ը, մեծ օգուտ է տալիս հանրությանը, և դրա հետ մեկտեղ ընկերությունը հարգանքով է վերաբերվում հեղինակային իրավունքներին:

Ամերիկյան դատարանը մերժել է Google-ի դեմ գրողների հայցը