Ճապոնիայում ամբողջությամբ սպառվել են սննդի բույրը փոխանցող գաջեթները

14:27 • 15.11.13

Աշխարհում առաջին Scentee գաջեթները, որոնք սմարթֆոնին, համակարգչին կամ պլանշետին միացնելու դեպքում սննդի բույր են արձակում, Ճապոնիայում սպառվել են մինչ խանութներում հայտնվելը, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Chaku Perfume ընկերության մամուլի ծառայության ղեկավար Ակի Յանաձիին:

 

«Գաջեթների վաճառքի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 15-ին, սակայն խանութներում դրանք չեն հայտնվի. մի քանի հազար սարք արդեն գնվել է նախնական պատվերներով: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել դեկտեմբերից ոչ շուտ: Scentee-ի հեղինակությունը գերազանցել է մեր բոլոր սպասումները»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:
 

Ճապոնիայում ամբողջությամբ սպառվել են սննդի բույրը փոխանցող գաջեթները