Կորեացի քանդակագործն արվեստի նոր տեսակ է ստեղծել (լուսանկարներ)
Ժամանակակից արվեստն ավելի շատ ուշադրություն է հատկացնում ձևին, քան պարունակությանը: Եվ ոչ միշտ է դա բացասական գործոն, գրում է style.rbc.ru-ն:
Կորեացի քանդակագործ Պարկ Սյուն Մոն միաժամանակ երկու յուրահատուկ բան է անում: Նախ նա ստեղծում է մետաղալարերից քանդակներ: Ընդ որում` քանդակի համար օբյեկտ կարող է հանդիսանալ ամեն ինչ` մարդիկ, կենդանիները, իրերը, որոնք շրջապատում են նրան առօրյա իրականությունում:
Եվ երկրորդ, նա վերստեղծում է լուսանկարները չժանգոտվող պողպատե ցանցերի օգնությամբ: Լիովին հասկանալ, թե ինչպես է նա դա անում, գրեթե անհնար է:














