Lexus ավտոմեքենաները ճանաչվել են աշխարհում ամենաապահովը

13:34 • 15.11.13

Ամերիկյան Consumer Reports պարբերականը կազմել է ավտոարտադրողների շրջանում ապահովության վարկանիշային ցուցակը, գրում է autonews.ru-ն:

 

Հետազոտությունը կազմելիս վերլուծաբանները հիմնվել են բացառապես մեքենաների տերերի շրջանում անցկացրած հարցումների վրա: Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է ավելի քան 1.1 մլն վարորդ:

 

Ցուցակում առաջին տեղերը զբաղեցրել են ճապոնական արտադրության մեքենաները: Առաջին տեղում է Lexus ընկերությունը: Երկրորդ տեղում է հայտնվել Toyota-ն, իսկ 3-րդում` Acura-ն:

 

Առաջին տասնյակում հայտնվել են նաև հետևյալ ընկերությունները` Audi, Mazda, Infiniti, Volvo, Honda, GMC և Subaru:

 

Նման հետազոտություն հուլիսին անցկացրել են What Car? և Warranty Direct ընկերությունների մասնագետները: Հաշվի են առնվել սպասարկման կենտրոններ դիմելու թիվն ու վերանորոգման արժեքը: Ապահովության ցուցանիշով առաջին տեղը զբաղեցրել է Honda-ն:
 

Lexus ավտոմեքենաները ճանաչվել են աշխարհում ամենաապահովը