Մոնա Լիզայի բնորդուհու տունը վաճառքի է հանվել 50 մլն եվրոյով
Իտալիայում վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ, ինչպես ենթադրվում է, 1479թ. ծնվել է Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա կտավի բնորդուհի Լիզա Գերարդինին,գրում է Корреспондент-ը:
Վինյամաջիո առանձնատունը, որի գլխավոր շենքը կառուցվել է 14-րդ դարում, Տոսկանայում զբաղեցնում է 65 հա տարածք: Այժմ կալվածքի սեփականատերն է իտալացի փաստաբան Ջանի Նունցիանտեն, ով վստահեցնում է, որ հայտնի կտավի ֆոն է ծառայել առանձնատան կողքին գտնվող հովիտը:
Նա հույս ունի վաճառքից ստանալ 50 մլն եվրո:
Ըստ ԶԼՄ-ների` օբյեկտի գնմամբ հետաքրքրվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունից մի մեծահարուստ և մի խումբ չինացի ներդրողներ:










