Համացանցում հայտնվել է «Նոյ» ֆիլմի առաջին թրեյլերը
Համացանցում հայտնվել է Դարրեն Արոնոֆկու «Նոյ» ֆիլմի առաջին թրեյլերը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Կինոնկարը հիմնված է աստվածաշնչյան Նոյյան Տապանի մասին լեգենդի վրա: Ֆիլմի գլխավոր հերոսի դերում կլինի Ռասսել Քրոուն: Բացի այդ՝ ֆիլմում կնկարահանվեն Ջեննիֆեր Կոննելլին, Էմմա Ուաթսոնը, Էնթոնի Հոփքինսը և Լոգան Լերմանը:
Ծրագրի բյուջեն կկազմի 125 միլիոն դոլար, ինչի շնորհիվ «Նոյ»-ը դառնում է Արոնոֆսկու ամենաթանկարժեք ֆիլմը:










