Rolls-Royce-ը կօգտագործի 3D պրինտերներ՝ շարժիչներ արտադրելու համար
Բրիտանական Rolls-Royce ընկերությունը հայտարարել է, որ կօգտագործի 3D տպագրության տեխնոլոգիաները շարժիչների մասեր պատրաստելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ դա թույլ կտա մասերը դարձնել առավել թեթև և արագացնել արտադրության գործընթացը: Այսօր այդ գործընթացը տևում է մոտ 18 ամիս: 3D-ի պրինտերի օգտագործման դեպքում ժամկետը կարող է կրճատվել մինչև մեկ շաբաթ:
«3D տպագրությունը նոր հնարավորություններ է բացում և մի շարք սահմանափակումներ հանում: Նման տպագրության ժամանակ դուք կարող եք ստեղծել այն, ինչ ձեզ դուր է գալիս»,- ասել է ընկերության տեխնոլոգիական ռազմավարության գծով տնօրեն Հեններ Վապենհանսը:










