Դուբայում 350.000 դոլարով վաճառքի է հանվել Lamborghini ավտոմեքենայի ոսկե մոդելը (լուսանկարներ)
Դուբայում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենայի նախատիպը, որը պատված է ոսկով ու ադամանդներով, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Gulf News պարբերականին:
Այս մոդելի հիման վրա գերմանացի դիզայներները կպատրաստեն Lamborghini Aventador LP 4-700 ավտոմեքենայի վերջնական տարբերակը, որը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաթանկ մոդել:
«Մոդելը պատված է ոսկով, նրա արժեքը 350 հազ. դոլար է: Օրիգինալ տարբերակը կպատվի 500 կգ ոսկով և կզարդարվի 2.000 ադամանդներով և այլ թանկարժեք քարերով»,- ասել է մոդելի հեղինակ Ռոբերտ Գուլպենը:
Ապագա մոդելն արդեն գնահատել են 7.4 մլն դոլար: Մեքենայի պատրաստման աշխատանքները կսկսվեն այն ժամանակ, երբ գնորդ հայտնվի Դուբայում վաճառքի հանված նախատիպի համար:













