Lexus նոր սպորտքարի դիզայնը ստեղծել են ոչ պրոֆեսիոնալները (լուսանկարներ)
Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում վերջերս կայացած SEMA Show ավտոմոբիլային ցուցահանդեսում ավտոարտադրողները ներկայացրել են իրենց մեքենաների նոր տարբերակները։ Բացառություն չի եղել նաև Lexus-ը, հայտնում է style.rbc.ru-ն։
Ճապոնական բրենդը ցուցադրել է Lexus IS 350 F Sport Deviant Art Edition մոդելը։
Ավտոմեքենայի դիզայնը, որը ստեղծվել է 2014-ի Lexus IS 350 F Sport մոդելի հիման վրա, պատկանում է Ռոբ Էվանսին։
Այս աշխատանքը հաղթել է Lexus IS Design Contest մրցույթում, որն անցկացվել է Deviant Art դիզայներական պորտալում։ VIP Auto Salon անվանումով թիմից պահանջվել է 2 շաբաթից ոչ ավելի ժամանակ մեքենան նախագծելու համար։
Մոդելը համալրված է Takata Racing Drift Pro LE մարզական նստատեղերով։ Տեխնիկական բնութագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։
Իր աշխատանքի համար Էվանսը ստացել է 2.000 դոլար, ինչպես նաև SEMA այցելելու հնարավորություն՝ տեսնելու, թե ինչպես են մարդիկ ուշագնաց լինում իր հորինած մոդելի գեղեցկությունից, գրում է աղբյուրը։














