Նյու Յորքում աճուրդի են հանվել կռվի ընթացքում սպանված երկու հնագույն դինոզավրերի մնացորդները

11:07 • 17.11.13

Նյու Յորքի Bonham’s աճուրդի տունն ուրախացնում է հազվագյուտ գտածոների սիրահարներին. աճուրդի են հանվել երկու խոշոր դինոզավրերի ոսկորներ, որոնք միմյանց սպանել են մարտի ընթացքում. տեղեկացնում է Russia Today-ը։
Կենդանիների մնացորդները գնահատվել են 9 մլն դոլար։
 

Ակնկալվում է, որ աճուրդին կմասնակցեն թանգարաններ և գիտահետազոտական կազմակերպություններ։ Մասնագետների համար դինոզավրերի զույգը մեծ հետաքրքրություն է ներկայացնում. ոսկորների վրա պահպանվել են անգամ կաշվի մնացորդները։


Գիտնականների խոսքերով, երկու հնագույն կենդանիները կռվի ընթացքում միմյանց մահացու վերքեր են հասցրել։ Ինչ-որ պատճառով՝ դրանից հետո նրանք հայտնվել են հողի շերտի տակ, ինչի շնորհիվ հրաշալի պահպանվել են։


Աճուրդի հանված դինոզավրերը հայտնաբերվել են 2006թ.-ին՝ ԱՄՆ Մոնտանա նահանգի տարածքում իրականացված պեղումների ընթացքում։

 

Նյու Յորքում աճուրդի են հանվել կռվի ընթացքում սպանված երկու հնագույն դինոզավրերի մնացորդները