National Geographic-ի աշնանային մրցույթ 2013-ին ներկայացված ամենաուշագրավ լուսանկարները
National Geographic-ը աշնանային ֆոտոմրցույթ է անցկացնում, որին մասնակցելու համար լուսանկարիչներն իրենց լուսանկարները կարող են ներկայացնել մինչ նոյեմբերի 30-ը:
Ինչպես հայտնում է The Atlantic-ը՝ երեք անվանակարգերում ներկայացված լուսանկարներից կընտրվեն լավագույնները, որոնցից էլ դեկտեմբերին կընտրվի ընդհանուր հաղթող լուսանկարը: Բոլոր հաղթող լուսանկարները կտպագրվեն National Geographic ասմագրում:
Մրցույթին ներկայացված լավագույն լուսանկարները պատկերում են բնության զարմահրաշ երևույթներն ու կենդանական աշխարհի գեղեցկությունը՝ Անգլիայի անտառներում բնակվող կարմիր աղվեսից մինչև միջատների պայքարն ու որս անող հավալուսինը, Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգի գեղեցիկ վայրերից մինչև Ֆլորենցիայի գեղեցիկ անտառները:










